Հունվարի 11-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 486 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2 893 մարդ, մահացել է 46 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 968 313, այստեղից ապաքինվել է 916 421 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 264:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 57 546 փորձարկում, այդ թվում 39 284-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 262-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 9.53% է, վերջին 14 օրվանը՝ 8.1%, վերջին 7 օրվանը՝ 9.63%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 565 599 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10 881 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 69 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 431 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 801 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: