Հայաստանում դեկտեմբերի 22-ին կատարվել է 6 885 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 295 հիվանդ, գրանցվել է մահվան 16 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 126 դեպք, որոնցից 329 576 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5 119 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 936 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 495 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9 431 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 516 680 թեստավորում: