Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2021 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Վրաստանում կենսապահովման նվազագույնը բարձրացել է։ 2021 թվականի սեպտեմբերին աշխատունակ տարիքի տղամարդկանց կենսապահովման նվազագույնը կազմել է 216,3 լարի, իսկ հոկտեմբերին այդ ցուցանիշն աճել է 7 լարիով և 90 թեթրիով՝ ընդհանուր գումարը հասել 224,2 լարիի։
Միևնույն ժամանակ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, սեպտեմբերի համեմատ միջին սպառողի կենսապահովման նվազագույնը հոկտեմբերին աճել է 6,9 լարիով և կազմել 198,5 լարի։
Այս տարվանից, վիճակագրական աշխատանքների նոր ծրագրի համաձայն, այս ցուցանիշի արտադրությունն այլևս չի իրականացվի Ազգային վիճակագրական ծառայության կողմից։ Ինչպես նշում են Ազգային վիճակագրական ծառայությունում, այս ցուցանիշը չի օգտագործվում պլանավորման և որոշումների կայացման որևէ գործընթացում։
Ազգային վիճակագրական ծառայությունը սահմանում է կենսապահովման մակարդակը` հիմնվելով մթերային նվազագույն զամբյուղի վրա: Նվազագույն մթերային զամբյուղը պարունակում է սննդամթերքի այն քանակությունը, որը ֆիզիոլոգիապես անհրաժեշտ է աշխատունակ տարիքի տղամարդու նորմալ կյանքի և բնականոն աշխատունակության համար: Կենսապահովման նվազագույն մթերային զամբյուղը բաղկացած է 40 սննդամթերքից՝ հաց, ձավարեղեն, միս, կաթնամթերք, բանջարեղեն և հրուշակեղեն: