«Այսօր մենք որոշում կկայացնենք Մոլդովայի, Վրաստանի և Սերբիայի համար քովիդ-վկայականների վերաբերյալ, ինչը նշանակում է, որ նրանց քաղաքացիների համար ավելի հեշտ կլինի ճանապարհորդել», – ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում ասել է Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելյին։

Եվրահանձնակատարի խոսքով՝ նոր որոշումը նշանակում է, որ այս երկրների քաղաքացիների համար ավելի հեշտ կլինի ճանապարհորդել Եվրոպայով։

ԵՄ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ մինչեւ դեկտեմբերի 15-ը «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին կներկայացնի ԵՄ տնտեսական օգնության փաթեթը։

«Մեր այսօրվա հանդիպումը կապված է նաև արևելյան գործընկերների հետ։ Հուսով ենք, որ դեկտեմբերի 15-ին նախատեսված գագաթնաժողովում կունենանք կարեւոր փաթեթ, որը կնպաստի ճգնաժամից հետո Արեւելյան գործընկերության երկրների տնտեսությունների վերականգնմանը։ Մարտահրավերը բարեփոխումների իրականացումն է, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը և օրենքի գերակայության պահպանումը»,- ասել է Օլիվեր Վարհելյին:

Հուլիսից Սերբիայի կառավարությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից, ճանաչել է Վրաստանի կողմից տրված COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստման մասին վկայականը։

Վրաստանի քաղաքացիները, ովքեր անցել են կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսը, կարող են դիմել Արդարադատության տան մասնաճյուղեր՝ կորոնավիրուսի անձնագրեր ստանալու համար։ QR կոդը հնարավոր է ստանալ ամբողջական պատվաստումից՝ երկու դեղաչափով պատվաստվելուց հետո: