նորություններ 11 Սեպտեմբերի, 2026 • Կուտակված կենսաթոշակներից արդեն վճարվել է 185 մլն լարի

Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամը հրապարակում է վիճակագրական տվյալներ 2026 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ։

Կենսաթոշակային հիմնադրամի տվյալներով՝ կենսաթոշակային սխեմայի մասնակիցների թիվը կազմում է 1 միլիոն 769 հազար մարդ։

«Մինչ օրս կուտակված կենսաթոշակից օգտվել է 35․793 մարդ, և նրանց կենսաթոշակի տեսքով տրամադրվել է 185․189․254.01 լարի։

Օգոստոսի վերջին Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամի ակտիվները մոտեցել են 10.0 միլիարդ լարիի, իսկ ընդհանուր շահույթը գերազանցել է 2.9 միլիարդ լարին», – նշվում է տեղեկատվության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝