Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 882-ով և դարձել 328 963: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 26 810 (-810) մարդ, կատարվել է 2246603 թեստավորում (+9202), առողջացել են վարակվածներից 293 760–ը (+1668): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 40 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7016 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 6-ով, այն 1377 է։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։