2021 թվականը մոտենում է իր ավարտին, 93 000 լարի արժողությամբ քաղաքային լողավազանն իր գործունեությամբ ոչ մի լարի չի մուտքագրել մունիցիպալ բյուջե։ Լողավազանը այդպես էլ չաշխատեց՝ փակվելով կորոնավիրուսի պատճառով, չնայած այն հանգամանքին, որ թե՛ հին վարչակազմը, թե՛ նորը խոստացել էին որքան հնարավոր է արագ բացել լողավազանը։
Դեռ այս տարվա հուլիսին Ախալքալաքի լողավազանի այն ժամանակվա նոր տնօրինությունը Jnews-ին հայտնեց, որ նախատեսվում է լողավազանը բացել մեկ ամսից։ Թեև հայտարարված ժամկետի ավարտին լողավազանում մեկ այլ խնդիր ի հայտ եկավ: Էլեկտրաէներգիայի տատանումների պատճառով լողավազանի շենքում կարճ միացում տեղի ունեցավ: Այդ ժամանակվանից անցել են բացման մի քանի հայտարարված ժամկետներ, սակայն լողավազանն այդպես էլ չսկսեց իր աշխատանքը:
Ախալքալաքի լողավազանը դեռ պատրաստվում է բացմանը
Սեպտեմբերի 27-ին Jnews-ին տված հարցազրույցում լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանն ասել էր, որ էլեկտրական լարերի խափանման հետ կապված խնդիրները վերացվել են։ Ինչպես այն ժամանակ նա վստահեցրել էր, որ փոքր լողավազանն արդեն լցված է ջրով, իսկ մեծը լցվում է, ինչը ժամանակ է պահանջում։
Մեր հարցին, թե ինչու հիմա լողավազանը չի աշխատում, տնօրենը պատասխանում է, որ նորից էլեկտրալարերի հետ կապված խնդիրներ կան, և որ լողավազանը հին է։ Նշենք, որ Ախալքալաքի լողավազանը բացվել է 2011 թ.-ին:
Հիշեցնենք, որ Ախալքալաքի լողավազանը պարբերաբար դադարներով գործում է 2018 թվականից, լողավազանի շահագործման հանձնելու գործընթացին վերջնական ավարտ դրեց կորոնավիրուսը: Այն պատճառով, որ լողավազանը ձմռանը չէր աշխատում, ուժեղ սառնամանիքները շարքից հանեցին հաղորդակցությունը, տեխնիկան և վերանորոգումը:
Անցյալ տարվա հունիսին, համավարակի պատճառով երկար փակվելուց հետո, ամբողջ երկրով մեկ սկսեցին բացվել լողավազանները, դրանք կարող էին գործել՝ պահպանելով անհրաժեշտ բոլոր նախազգուշական միջոցները: Ախալքալաքի լողավազանը նույնպես պատրաստվում էր բացմանը, սակայն լողավազանը մինչ օրս փակ է:
Այս մունիցիպալ հաստատության եկամուտը 2019 թվականին կազմում էր 10 000 լարի, իսկ ծախսերը տասնյակ անգամ ավելի շատ էին։ 2020 թվականին լողավազանի շահագործման համար հատկացվել էր 177 000 լարի, իսկ 2021 թվականին գումարը նվազել էր 93 000-ով: Ժամանակի մեծ մասը լողավազանը գրեթե չի աշխատել:
Քրիստինե Մարաբյան