Այսօրվանից Վրաստանի արդարադատության տները և հասարակական կենտրոնները քաղաքացիներին սպասարկում են առանց նախօրոք գրանցման։

Հարկ է նշել, որ Վրաստանում կորոնավարակի տարածման կանխարգելման նպատակով աշխատանքային ռեժիմը փոխել էին նաև արդարատատության տները և հասարակական կենտրոնները։ 2020 թվականի մարտ ամսից արդարադատության տուն գնալու համար պետք է էր նախօրոք գրանցվել, սակայն, ինչպես նշեցինք 2021 թվականի հոկտեմբերի 25-ից յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնալ և օգտվել արդարադատության տան ծառայություններից առանց նախօրոք գրանցվելու։