Վետերանների համար ամսական 22 լարի հավելավճարը կվերանայվի և հինգ անգամ կավելանա 2022 թվականի հունվարից: Այս մասին վարչապետը հայտարարել է վետերանների օրվան նվիրված միջոցառմանը:
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է վետերանների օրվա կապակցությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել հայրենիքին մատուցած ծառայության համար:
«Շնորհավորում եմ բոլորին այսօր: Սրտանց շնորհավորում եմ վետերանների օրը տարբեր սերունդների վետերաններին, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմից կամ անկախություն ձեռք բերելուց հետո նվիրյալ կերպով պայքարել են հայրենիքի ազատության կամ համաշխարհային անվտանգության համար՝ Վրաստանի և աշխարհի թեժ կետերում:
«Այսօր մենք՝ մեր ամբողջ հասարակության հետ միասին, հարգում ենք ձեր զինակից ընկերոջ և այն հերոսների հիշատակը, ովքեր չեն կարող վերադառնալ իրենց ընտանիքներ և ովքեր, ամենաթանկը՝ իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի ավելի լավ ապագայի: Հասարակության զարգացման չափանիշն այն է, թե ինչպես ենք մենք գնահատում և հոգ տանում հայրենիքի պաշտպանների մասին: Մեր կառավարությունն ամեն ինչ անում է վետերանների վիճակը բարելավելու համար: Նաև կցանկանայի ասել, որ մեզ բոլորիս անհանգստացնող խնդիրն այն է, որ ամսական 22-լարի հավելավճարը, մեր որոշմամբ, կվերանայվի և հունվարից ամսական հավելումը կաճի հինգ անգամ», – ասել է վարչապետը: