Ախալքալաքում այս տարվա սեպտեմբերին ամենաշատ պատվաստվել են «Pfizer» պատվաստանյութով, ըստ բժշկական անձնակազմի՝ պատվաստվածների թվում ազգությամբ հայերն ավելի քիչ են, քան վրացիները: Սեպտեմբեր ամսվա ընթացքում պատվաստվել է 1507 մարդ, մինչդեռ մինչև օգոստոսի սկիզբները կատարվել է 900 պատվաստում, իսկ մինչև օգոստոսի վերջ՝ 2142:
Ըստ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի, սեպտեմբերին «Սինոֆարմ» պատվաստանյութով պատվաստվել է 430, իսկ «Սինովակ»-ով՝ 208 մարդ: Մարդկանց մեծ մասը նախընտրել է «Pfizer» պատվաստանյութը, այս դեղամիջոցով պատվաստվել է 869 հոգի:
Ախալքալաքում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց ընդհանուր թիվը 3 653 է: Ախալքալաքում պատվաստվածների ամենամեծ թիվը գրանցվել է այս տարվա օգոստոսի վերջերից մինչև սեպտեմբերի կեսերը: Հիմնականում պատվաստվել են ուսուցիչները: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ուսուցիչների պարտադիր թեստավորումը վճարովի չի լինելու, պատվաստումների գործընթացում նրանց ակտիվությունը կտրուկ թուլացավ:
Ախալքալաքում օրական պատվաստվում է 120 մարդ