Հոկտեմբերի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 410 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 516 մարդ, մահացել է 24 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 623 830, այստեղից ապաքինվել է 594 669 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 134:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 34 918 փորձարկում, այդ թվում 20 262-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 656-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 6,9% է, վերջին 14 օրվանը՝ 5,53%, վերջին 7 օրվանը՝ 5,31%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 836 443 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 9 075 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 52 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 077 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 623 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: