Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպանությունից տեղեկացնում են. Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։

«Կուտակումներից խուսափելու նպատակով բեռնափոխադրողները հնարավորության դեպքում կարող են Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի փոխարեն Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով բեռնափոխադրումներն իրականացնել»,- հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։