Ախալքալաքի Թավիսուփլեբա (Ազատության) փողոցում կրկին խողովակ է պայթել, ջուրն ամբողջ փողոցով հոսում է այնպես, ինչպես մեկ ամիս առաջ:

Ազատության փողոցում, նույն տեղում, անընդհատ ջուր է հավաքվում, պատճառը միշտ ջրամատակարարման գծի վրա վթարն է: Վրաստանի միավորված ջրամատակարարումը մասամբ և հաճախ փոխում է ջրատարը, իսկ որոշ ժամանակ անց ջուրը էլ ավելի է արտահոսում և փողոցով հոսում է դեպի քաղաքի կենտրոն: Այս խնդիրը տարիներ է շարունակվում է: Ամեն անգամ, վթարների պատճառով, ճանապարհի ասֆալտի շերտի ամբողջականությունը խախտվում է, և անընդհատ տվյալ հատվածը պետք է նորից ասֆալտապատել:

Վրաստանի Միավորված ջրամատակարարումը վերջին անգամ վթարը վերացրել էր հուլիսին, իսկ մոտ մեկ շաբաթ առաջ, մի փոքր այն կողմ՝ նույն տեղում, ջուրը կրկին դուրս է ցայտել գետնից:

Ինչպես Jnews-ին հայտնեց Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի ղեկավար Գիորգի Վախթանգիշվիլին, այս խնդիրը նույնպես կվերացվի, սակայն հետագայում այս ջրագիծը կփոխվի, որպեսզի վթարներ չլինեն:

«Ջրամատակարարման համակարգը պետք է փոխվի այստեղից սկսած: Մենք փոխել ենք մինչև այս տեղը (խմբ. խաչմերուկից սկսած): Խողովակը պետք է վերականգնել, և նախատեսվում է, որ մենք պետք է դա անենք: Իսկ հաջորդ ամսվա սկզբին մենք ամբողջությամբ կփոխենք խողովակը: Դրա համար ֆինանսավորում չկա, բայց ընդհանուր առմամբ դա անում է մեր հաստատությունը: Բայց դա այնքան էլ մեծ գործողության համար չէ, մենք հիմնականում վերանորոգում ենք կատարում: Բայց քանի որ այս պահին իրավիճակն այսքան լուրջ է, մենք կփորձենք ավելի շատ աշխատել, խողովակները նորացնել՝ վթարների թիվը նվազեցնելու համար», – ասում է Գիորգի Վախթանգիշվիլին: