Սեպտեմբերի 11-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 467 065 պատվաստում, – հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 25 132 մարդ:

Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 533 նոր դեպք, ապաքինվել է 1 762 հիվանդ, մահացել՝ 57 վարակակիր: