Գերմանական Բունդեսթագն ընդունել է բանաձև, որը ցեղասպանությունը որակում է, որպես 1915 թ.-ին հայերի զանգվածային ոչնչացում Օսմանյան կայսրությունում:
Ինչպես հաղորդում է գերմանական հրատարակություն Deutsche Welle-ը Գերմանական Բունդեսթագը ընդունել է բանաձև, որը որակում է ցեղասպանությունը, որպես 1915 – 16 թթ.-ին հայերի զանգվածային ոչնչացում Օսմանյան կայսրությունում: Քննարկումից հետո, որը տևեց ավելի քան մեկ ժամ, դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր և մեկը՝ ձեռնպահ է մնացել: Բունդեսթագը բաղկացած է 630 պատգամավորներից:
Բանաձևի քննարկումը, «Հայոց ցեղասպանության և այլ քրիստոնյա փոքրամասնությունների Օսմանյան կայսրությունում կատարված Ցեղասպանության 101-ամյակի հիշատակին» նախաձեռնվել է խորհրդարանական մեծամասնության և իշխող կուսակցություն` «Կանաչների» հավաքական խնդրանքով:
«Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է ամենամեծ աղետը, որը հսկայական հետևանքների է հանգեցրել հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ: Քանի-որ տեղահանությունը և զանգվածային բնաջնջումը, ըստ անկախ գնահատականների, արժել է ավելի քան մեկ միլիոն հայերի կյանքեր: Շատ անկախ պատմաբաններ, խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ համարում են հայերի հալածանքներն ու բնաջնջումը որպես ցեղասպանություն», – ասվում է փաստաթղթում:
Բանաձևը կոչ է անում Գերմանիայի կառավարությունը «հայերի տեղահանման և գրեթե ամբողջական բնաջնջման մասին 1915-16 թթ. հասարակական լայն քննարկման ավելի խթանումը ու Գերմանական կայսրության դերը այդ իրադարձություններում»:
Փաստաթղթում նաև ընդգծում է, որ Թուրքիան «մինչ այսօր հրաժարվում է ճանաչել, որ հայերի տեղահանությունը, հալածանքները և սպանությունը ունեցել են համակարգային բնույթ»:
Պատգամավորները քվեարկել են հօգուտ բանաձևի, չնայած Թուրքիայի ուժեղ քաղաքական ճնշման, որը հրաժարվում է ճանաչել 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն: Թուրքիայի Վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Գերմանիայի Բունդեսթագի քվեարկությունը կլինի երկու դաշնակիցների միջև բարեկամության փորձություն, և կոչ է արել պատգամավորները հրաժարվել «իռացիոնալ» որոշումը ընդունելուց:
Թուրքիայի դեսպանը Բեռլինում, Հուսեին Ավնի Կարսլըօղլուն հրավիրվել է խորհրդակցության Հայոց ցեղասպանության մասին Գերմանիայի խորհրդարանի բանաձևի ընդունումից հետո: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ- ներին: