Այս տարվա ութ ամիսների ընթացքում Վրաստանից 65 մլն շիշ գինի է արտահանվել աշխարհի 59 երկրներ: Տեղեկատվությունը տարածում է Գինու ազգային գործակալությունը:
Վրաստանից գինու արտահանումից եկամուտներն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին հասել է 145 մլն դոլարի, ինչը 13%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, իսկ արտահանվող գինու քանակն աճել է 19%-ով:
Վրացական գինու ռազմավարական շուկաներում արտահանման աճի դինամիկան պահպանվել է. Լեհաստան՝ 29% (3 638 057), Չինաստան՝ 9% (3 373 517), Լատվիա՝ 4% (1 119 219), Լիտվա՝ 56% (675 510), ԱՄՆ՝ 26% (700 696), Գերմանիա՝ 23% (553 852), Մեծ Բրիտանիա՝ 73% (435 264):
Ինչ վերաբերում է վրացական գինու արտահանման առաջին հնգյակին, ապա դրանք են՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Չինաստանը և Ղազախստանը: