Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 645-ով՝ հասնելով 246 410-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 15 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 334-ով և հասել 230 291-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 659 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 588 480-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 954-ի, ևս 1 167 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 998 մարդ։