Սեպտեմբերի 7-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 965 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3 996 մարդ, մահացել է 50 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 567 922, այստեղից ապաքինվել է 523 669 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 917:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 624 փորձարկում, այդ թվում 18 740-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 6 884-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 7.67% է, վերջին 14 օրվանը՝ 8,77%, վերջին 7 օրվանը՝ 7.63%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 340 062 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 24 262 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 97 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 766 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 152 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: