Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները Վրաստանում տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: Ախալքալաքի մունիցիպալիտետում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է 12 կուսակցություն:
Հոկտեմբերի 2-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է ընդհանուր առմամբ 48 կուսակցություն: Սակայն, Ջավախքում ոչ բոլոր կուսակցություններն են ակտիվ և ունեն իրենց ներկայացուցիչները:
Ախալքալաքի մունիցիպալիտետում ձայների համար կպայքարեն հետևյալ 12 կուսակցությունները.
«Երրորդ ուժ» -համար 1
«Եվրոպական Վրաստան. Շարժում հանուն Ազատության» -համար 2
«Միասնական ազգային շարժում» կուսակցություն 5 համար
«Եվրոպական դեմոկրատներ» – 6-րդ համար
«Դավիթ Թարխան-Մուրավի, Իրմա Ինաշվիլի. Վրաստանի հայրենասերների դաշինք» – համար 8
«Լելոն հանուն Վրաստանի» – համար 9
«Շալվա Նաթելաշվիլի – Վրաստանի լեյբորիստական կուսակցություն» կուսակցություն – 10 -րդ համար
«Եվրոպական սոցիալիստներ» – 19 -րդ համար
«Գիորգի Գախարիա – Վրաստանի համար» 25 -րդ համար
«Գիրչի» կուսակցություն 36 -րդ համար
«Ազատ Վրաստան». (Զազա Խատիաշվիլի, Կախա Կուկավա, Գրիգոլ Ջոջուա) – 37 համար
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը կպայքարի 41 -րդ համարի տակ
Ընտրություններին մասնակցող ոչ բոլոր կուսակցություններն Ախալքալաքում և Նինոծմինդայում ունեն պաշտոնական գրասենյակներ և քաղաքապետերի ու մեծամասնական պատգամավորների թեկնածուներ: Նրանցից ոմանք պարզապես ունեն ներկայացուցիչներ:
Քաղաքապետի թեկնածուներ ունեն 3 կուսակցություններ.
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցություն․ Ախալքալաքի թեկնածուն Մելքոն Մակարյանն է, Նինոծմինդայինը՝ Անիվարդ Մոսոյանը:
«Եվրոպական Վրաստան» կուսակցություն․ Ախալքալաքի թեկնածուն Արսեն Կարապետյանն է, իսկ Նինոծմինդայում կուսակցությունը թեկնածու չունի:
«Միասնական ազգային շարժում» կուսակցությունն Ախալքալաքում ներկայացնում է ընտրություններին մասնակցելու փորձ ունեցող քաղաքական գործիչ` Մելիք Ռաիսյանը, իսկ Նինոծմինդայում այս կուսակցությունից քաղաքապետի թեկնածուն քաղաքականության մեջ անհայտ անձ Ավագ Բդոյանն է:
Ախալքալաքի մունիցիպալիտետում` թիվ 40 ընտրատարածք, գրանցվել է 36 720 ընտրող, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ թիվ 41 ընտրատարածքում գրանցվել է 20 283 ընտրող: