Դիլիսկա գյուղում շինարարական ընկերություն «Ջավախ ավտո գզա»-ն վերանորոգեց անցած տարվա ասֆալտապատած ճանապարհի թերի հատվածները:

Դեռևս 2015 թվականին Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում անցկացվեց ասֆալտապատման աշխատանքներ։ Գյուղ տանող ճանապարհի 1650 մետր հատվածը ասֆալտապատվեց «Ջավախք Ավտո Գզա» ճանապարհաշինական ընկերության կողմից։

Այսօր նույն ճանապարհի շրջադարձային հատվածում կատարվում է թերի աշխատանքի շտկումներ։
asfalt
Գյուղի բնակիչները շատ են ուրախացել ասֆալտապատված ճանապարհին, որը հեշտացրել է իրենց կյանքը: Բայց շինարարական ընկերության կատարած աշխատանքը նրանք համարում են անորակ։

«Անուն են անում թե գործ են կատարել։ Ոտքով խփում եմ ասֆալտը պոկվում է, ու այնպես չէ որ միայն այս հատվածն է, ամբողջ ճանապարհը նույն որակի ասֆալտ է», -­ ասաց Դիլիսկա գյուղի բնակիչն, ով չցանկացավ ներկայանալ։

Ի տարբերություն բնակիչներին, ընկերության աշխատակիցները ներկայացնում են անորակ ասֆալտապատման իրենց տարբերակը։

«Այս հատվածը ասֆալտապատելիս արդեն բավականին ցուրտ էր, և ճանապարհի հատվածը նույնպես նպաստեց անորակ աշխատանքին։ Մենք 2 տարվա պայմանագիր ունենք և այդ ընթացքում ինչ խնդիր էլ առաջանա մենք այն կշտկենք ինչպես հարկն է»,­ – ասաց «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինական ընկերության աշխատակից Վանիկ Եփրիկյանը:
asfalt 1
Ախալքալաքի ենթակառուցվածքի, տարածքային կազմավորման, ճարտարապետության և շինարարության պետ Ալբերտ Նահատակյանը գտնում է, որ աշխատանքի անորակ լինելու հիմնական պատճառը բնակիչների անհամբերությունն է՝

«Բնակիչները չհամբերեցին, որ ասֆալտը չորանա, տաք-­տաք երթևեկում էին և հատկապես ճանապարհի այս շրջադարձային հատվածում մեքենաների իներցիան նպաստել է ասֆալտի տեղաշարժմանը։ Այնուամենայնիվ ընկերության հետ ունենք կնքած 2 տարվա պայմանագիր և այդ ընթացքում նրանք պարտավոր են շտկել ցանկացած թերություն», – ­ասաց Ալբերտ Նահատակյանը։

Այնուամենայնիվ այս գարուն Ախալքալաքում ամենուր կատարվում են անցած տարվա նորոգած ճանապարհների վերանորոգման աշխատանքներ և գրեթե բոլոր անորակ աշխատանքների պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են համարվում։

Ջուլիետա Տոնականյան