Օգոստոսի 2-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1655 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 286 մարդ, մահացել է 23 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 423 843, այստեղից ապաքինվել է 386 998 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 876:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 20 661 փորձարկում, այդ թվում 10 041-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 620-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.01% է, վերջին 14 օրվանը՝ 7,08%, վերջին 7 օրվանը՝ 7.68%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 506 780 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 11 126 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 55 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 082 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 228 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: