Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանի ներկա քաղաքական իրավիճակի վեարբերյալ հայտարարություն է արել:
«Ես հաշվի եմ առել ապրիլի 19-ի պայմանագրի վերաբերյալ «Վրացական երազանք»-ի որոշումը: Այս համաձայնագիրը, հաշվի առնելով վրաց ժողովրդի շահերը առաջարկում է Վրաստանում ավելի ուժեղ ժողովրդավարություն և օրենքի գերակայություն կառուցելու եվրոպական ուղի: Ես հաշվի եմ առել նաև «Միացյալ ազգային շարժման» կողմից համաձայնագրի ստորագրումը:
Ես դեռ համոզված եմ, որ այս համաձայնագիրը բարեփոխումների օրակարգի իրականացման լավագույն միջոցն է, որը կամրապնդի Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտները և կնպաստի բարգավաճմանը, աշխատատեղերի ստեղծմանը և աճին, որոնք բոլորը շատ կարևոր են վրաց ժողովրդի շահերի համար:
Ես չեմ տեսնում խորքային ընտրությունների, արդարադատության բարեփոխումների շարունակման, ազատ և արդար ընտրությունների այլընտրանք:
Ես կոչ եմ անում բոլոր կողմերին առաջ քաշել քաղաքացիների շահերը և Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտների շրջանակներում առաջ տանել Վրաստանի քաղաքական դիսկուրսը: Սկսվում են խորհրդակցությունները Վրաստանի մի շարք քաղաքական դերակատարների հետ: Ես երեկ հանդիպել եմ նախագահ Զուրաբիշվիլիի հետ քննարկելու իրավիճակը և ԵՄ-Վրաստան հարաբերությունները», – ասվում է Միշելի հայտարարության մեջ: