Հուլիսի 22-ից MyWay ավիուղիները մեկնարկել է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջը։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկավոր է դիմել ավիաընկերությանը: