Հուլիսի 19-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 848 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1231 մարդ, մահացել է 15 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 388 329, այստեղից ապաքինվել է 366 250 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 566:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 18 194 փորձարկում, այդ թվում 9 607-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 8 587-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 4.66% է, վերջին 14 օրվանը՝ 4,6%, վերջին 7 օրվանը՝ 4.92%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 357 106 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 271 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 71 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 446 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1092 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: