Ախալքալաքում պարգևատրեցին դպրոցականներին, ովքեր գրել են լավագույն էսսեներ` «Վրաստանի և Եվրամիության հարաբերությունները» թեմայով:
konkurs 7
Այսօր Ախալքալաքի Շրջանային վարչության շենքում կայացավ դպրոցականների պաշտոնական պարգևատրումը, ովքեր հաղթել են «Վրաստանի և Եվրամիության հարաբերությունները» թեմայով էսսեների մրցույթում: Մրցույթն անցկացնում էր ՆԱՏՕ-ի և Եվրամիության Ախալքալաքի տեղեկատվական կենտրոնը:

Ըստ Տեղեկատվական կենտրոնի ղեկավար` Թեոնա Զուրաբիշվիլիի, սա միջոցառումներից մեկն է, որը նվիրված է Վրաստանում Եվրոպայի օրերին: «ՆԱՏՕ-ի և Եվրամիության Ախալքալաքի տեղեկատվական կենտրոնը պլանավորում է ամեն տարի անցկացնել միջոցառումներ: Այս տարի մայիսի 9-ից 24-ը Ախալքալաքում մենք անցկացնում ենք մի շարք միջոցառումներ: Արդեն արել ենք Եվրամիության դրոշի խճանկարը №4 դպրոցի պատին, մասնակցեցին մեր քաղաքյին դպրոցի ակտիվ երիտասարդներ: Այսօր մենք պարգևատրեցինք, մեկ ամիս առաջ հայտարարված մրցույթի լավագույններին: Երեխաները գրել էին էսսե «Վրաստանի և Եվրամիության հարաբերությունները» թեմայով, որտեղ նրանք գրել էին իրենց կարծիքը այս թեմայի վերաբերյալ: Լեզուն նրանք կարող էին ընտրել ըստ ցնակության` հայերեն, վրացերեն, ռուսերեն»,- ասում է Թեոնա Զուրաբիշվիլին:

Նվերներ, իսկ ավելի կոնկրետ տեխնիկական սարքավորումներ և պարագաներ, ինչպես նաև պատվոգրեր ստացան 5 աշակերտ, ովքեր պատմում էին իրենց աշխատանքի և Եվրամիության և Վրաստանի հարաբերությունների մասին` ռուսերեն, վրացերեն և հայերեն լեզուներով:

5-րդ տեղը զբաղեցրել է Էթերի Մելիքիձեն` 3-րդ հանրային դպրոցից: 4-րդ տեղը զբաղեցրել է Էդգար Բարեկյանը` 5-րդ հանրային դպրոցից, 3-րդ տեղը զբաղեցրել է Ելենա Խաչատրյանը` 2-րդ հանրային դպրոցից, 2-րդ տեղը զբաղեցրել է Մինազար Շիրինյանը` 4-րդ հանրային դպրոցից, իսկ առաջին տեղը զբաղեցրել է Լիզա Միքելաձեն` 3-րդ հանրային դպրոցից:
konkurs1

konkurs2

konkurs3

konkurs5

konkurs6
Պատվորգրեր ստացել են նաև 4 ակտիվ աշակերտներ տարբեր դպրոցներից:

Քրիստինե Մարաբյան