Հուլիսի 11-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 952 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 999 մարդ, մահացել է 9 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 377 152, այստեղից ապաքինվել է 359 226 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 452:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 20 281 փորձարկում, այդ թվում 8 658-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 11 623-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 4.69% է, վերջին 14 օրվանը՝ 3.79%, վերջին 7 օրվանը՝ 4.18%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 302 388 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6 096 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 98 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 472 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 907 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: