Հուլիսի 7-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1392 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 531 մարդ, մահացել է 11 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 372 685, այստեղից ապաքինվել է 356 780 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 394:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 38 136 փորձարկում, այդ թվում 17 650-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 486-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 3.65% է, վերջին 14 օրվանը՝ 3.17%, վերջին 7 օրվանը՝ 3.7%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 277 872 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4942 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 71 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 054 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 853 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: