Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ ակտիվորեն քննարկվում է այն, որ չնայած պատվաստումների լիարժեք կուրսին, բոլոր զբոսաշրջիկները Վրաստան մուտք գործելուց հետո պետք է թեստավորում անցնեն:
Նրա խոսքով՝ ռիսկերից խուսափելու համար նախատեսվում է ակտիվացնել զբոսաշրջիկների համար թեստավորման սխեման:
«Ակտիվ քննարկում է ընթանում, որ երկիր մուտք գործող զբոսաշրջիկն անկախ նրանից պատվաստված է, թե՝ ոչ, հսկվի թեստավորման միջոցով: Այսօր մենք դեռ ունենք 72-ժամյա ռեժիմով փորձարկման պահանջ, չնայած պատվաստման կարգավիճակը բացառություն է, երբ մենք անհրաժեշտ չենք համարում, որ զբոսաշրջիկները կորոնավիրուսի փորձարկումներ անցնեն: Սակայն հաշվի առնելով ապագայի ռիսկերը՝ նախատեսվում է ակտիվացնել պատվաստված զբոսաշրջիկների թեստավորման սխեման», — հայտարարել է Թամար Գաբունիան: