Մայիսի 6-ին Ախալքալաքում նշվում է Ծռատոնը` օր, երբ քաղաքի և գյուղերի բնակիչներից շատերը բարձրանում են` Թավշան Թափա լեռը մոմեր վառելու և աղոթելու 7 սրբերին սուրբ վայրերում:
Արևի վաղ առավոտյան ճառագայթները լուսավորում են դեռ քնած քաղաքը: Բնակիչները նախօրոք քննարկում են եղանակը, գրեթե միշտ այս օրը, մայիսի 6-ն անձրևային է լինում: Ծռատոնն` այն օրն է, երբ երիտասարդ թե տարեց, բոլորը բարձրանում են Թավշան Թափա լեռը:
Ոլորապտույտ ճանապարհն սկսվում լեռան փեշերին, քաղաքի գերեզմանատան մոտ, և բարձրանում մինչև բարձունքը: Սարը բարձրանալու դժվարությունը հեշտացնում են` բնության գեղեցկությունը, թռչունների ծլվլոցը, գեղեցիկ լեռնային բնանկարը և քաղաքի տեսքը՝ վերևից:
Բարձրանալով լեռան բարձունքը ազատություն ես զգում, երբ առավոտյան զեփյուռը քսվում է դեմքիդ, և քո առջև բացվում է տարածություն, որտեղից տեսանելի է ողջ Ախալքալաքը, նախկին առաջին զինվորական քաղաքը, մոտակա և հեռավոր գյուղերը, լեռները, Փարվանա լիճն ու համանուն գետը:
Բարձունքի երկայնքով սփռված են 7 քարե սրբավայրեր, որտեղ Ախալքալաքի բնակիչները մոմեր են վառում և աղոթում իրենց սիրելիների` հիմնականում չամուսնացածների և հղիների համար: