Հունիսի 17-ին Իտալիայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում, ախալքալաքցի բռնցքամարտիկներ Արտյուշ Գոմցյանը և Արտյոմ Յորդանյանն անցել են կիսաեզրափակիչ: Այսօր նրանք կպայքարեն արծաթե մեդալի համար:

Արտյուշ Գոմցյանը երեկ հաղթել էր մոլդովացի բռնցքամարտիկին, իսկ Արտյոմ Յորդանյանը ֆրանսիացի բռնցքամարտիկին, ով համարվում էր մրցաշարի ֆավորիտը:

Ե՛վ Արտյուշ Գոմցյանը, և՛ Արտյոմ Յորդանյանն արդեն ամրագրել են բրոնզե մեդալը, այսօր երեկոյան նրանք կպայքարեն արծաթի, իսկ հետո նաև ոսկու համար:

Վրաստանի հավաքականի 10 բռնցքամարտիկից կիսաեզրափակիչ են անցել 4 մարզիկ, որոնցից 2-ը Ախալքալաքից են:

Առաջնությանը մասնակցում են 41 երկրի բռնցքամարտիկներ: Վրաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում կա 10 մարզիկ: