Վախթանգ Մախարոբլիշվիլին նշանակվել է Եվրամիությունում, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում և Լյուքսեմբուրգի Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Վախթանգ Մախարոբլիշվիլին դիվանագիտական ծառայությունում աշխատում է 2000 թվականից: Տարբեր ժամանակներում նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ.
2016-ին նա եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, իսկ 2019-ի հուլիսի 8-ին նշանակվել է Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ: Նա համակարգել է ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման քաղաքականության իրականացումը, ղեկավարել է Եվրամիության հետ քաղաքական երկխոսության ձևաչափերը:
2012-2016 թվականներին Վախթանգ Մախարոբլիշվիլին զբաղեցնում էր ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը, իսկ 2013 թ.-ին` Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը:
2005-2009 թվականներին դիվանագետն աշխատել է Բելգիայում և Լյուքսեմբուրգում Վրաստանի դեսպանության և Եվրամիության տարածքում Վրաստանի առաքելության որպես ավագ խորհրդական: 2004-ից 2005 թվականներին նա Եվրոպական հարցերի և եվրոպական ինտեգրման վարչության փոխտնօրենն է եղել: Դրանից առաջ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել վերոհիշյալ կառույցում:
Հիշեցնենք, որ ԵՄ-ում Վրաստանի նախկին դեսպանը Նատալի Սաբանաձեն էր: Նա հրաժարական է տվել 2021 թվականի մարտի 21-ին: Ավելի ուշ դիվանագետը խոստովանել է, որ մի շարք հարցերի շուրջ «տարաձայնություններ ունի իշխանությունների հետ»: