Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը հստակեցրել է օտարերկրյա ճանապարհորդների երկիր մուտքի և երկրում գտնվելու կանոնները:
Ցամաքային ճանապարհով ճանապարհորդող ցանկացած երկրի պատվաստված քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին գտնվող ցանկացած մաքսային անցակետերով: Նրանք պետք է ունենան COVID-19-ի դեմ պատվաստման ամբողջական կուրսի ներարկումը հաստատող փաստաթուղթ և PCR թեստի բացասական արդյունքի վկայագիր (վերջին 72 ժամվա ընթացքում): Վրաստան թռչող քաղաքացիները կարող են ներկայացնել միայն այսպես կոչված կովիդ-անձնագիրը:
Այն քաղաքացիները, որոնք դեռ պատվաստված չեն, նրանց թույլատրվում է մուտք գործել Վրաստան 53 երկրից: Նրանց ընդունում են ցամաքային սահմաններում և օդային ճանապարհով` սահմանը հատելուց 72 ժամ առաջ կատարված PCR թեստի հիման վրա, ինչպես նաև այն պայմանով, որ երկրում գտնվելու երրորդ օրը նրանք կրկին կհանձնեն կորոնավիրուսի թեստ` իրենց հաշվին:
Միևնույն ժամանակ, նրանք նախապես պետք է լրացնեն Վրաստան պարզեցված մուտքի հատուկ ձևաթուղթը:
Ներկայումս Վրաստանի օդային, ցամաքային և ծովային սահմանները բաց են 53 երկրների չպատվաստված քաղաքացիների և բնակիչների համար:
Մենք զբոսաշրջիկներին ևս մեկ անգամ հիշեցնենք, թե որ սահմանափակումներն են շարունակում գործել Վրաստանում.
Ուժի մեջ են ժամը 23:00-ից 4:00-ն գործող այսպես կոչված «պարետային ժամը», ինչպես նաև հասարակական միջոցառումների՝ հարսանիքների, տարեդարձերի, խնջույքների անցկացման սահմանափակումները: Երկրում դիմակային ռեժիմ է գործում:
Միջազգային ճանապարհորդների մանրամասն հրահանգները հասանելի են Զբոսաշրջության վարչության կայքում: