Վրաստանում համաճարակային իրավիճակը կայունանում է: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն կարծում է, որ այսօր երկրում համաճարակային իրավիճակն ավելի լավ վիճակում է, քան 2-3 շաբաթ առաջ: Ըստ նրա, վարակվածության դեպքերի օրական մակարդակն իջել է՝ հասնելով 1000-ի, բայց Վրաստանի համար դա միևնույն է շատ է:
Stopcov.ge կայքում հրապարակված տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 17 մարդ:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 337 961 դեպք, 319 956 մարդ արդեն բուժվել է, իսկ մահացել՝ 4639 հոգի: