Մայիսի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1562 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1490 մարդ, մահացել է 30 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 332 441, այստեղից ապաքինվել է 312 349 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 499:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 29 685 փորձարկում, այդ թվում 21 443-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 8 242-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 5.26% է, վերջին 14 օրվանը՝ 4.85%, վերջին 7 օրվանը՝ 3.72%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 93 305 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4021 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 70 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 343 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 662 անձ:
Մայիսի 17-ին Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք, ապաքինվել է 2038 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: