Ախալքալաքում ապրիլի 24-ին տարբեր միջոցառումներով մարդիկ հիշեցին Մեծ Եղեռնի զոհերին և ամենը յուրովի պահանջեց Հայող ցեղասպանության ճանաչում ու դատապարտում:

Այսօր առավոտյան, ժամը 11:00–ին Ախալքալաքում մարդիկ այցելեցին Սուրբ Խաչ եկեղեցու բակ և ծաղիկներ դրեցին Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հուշարձանին: Այնուհետև եկեղեցում մատուցվեց սուրբ և անմահ պատարագ՝ 1,5 միլիոն Սուրբ նահատակների հիշատակին նվիրված:
13046131_955626321199303_742833375_n
Եկեղեցու բակում նկարների ցուցահանդես էր, որը արտահայտում էր Օսմանյան կայսրությունում դաժանաբար հայաջնջման մասին: Իսկ առանձին հատվածում ներկայացված էին Ջավախքի տիկնիկները, որոնք յուրօրինակ կերպարներով բնութագրում են հայ կնոջը:
13023483_955626444532624_414659433_n
Տարիներ շարունակ այս օրը և ոչ միայն Վրաստանի հայությունը հիշում ու հիշեցնում է Հայոց ցեղասպանության դաժան էջերը և պահանջում է այն ճանաչել և դատապարտել, ապագայում նման սարսափից խուսափելու համար:

Վրաստանը, ինչպես ասում է Խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, չի ճանաչում Ցղասպանությունը միայն ելնելով պետական և քաղաքական շահերից:

«Այս տարի, երբ ես հանդես եկա Խորհրդարանում ճանաչման և դատապարտման կոչով, իմ կոլեգաները նիստից հետո առանձին-առանձին մոտեցան և ասացին, որ իրենք գիտեն Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության մասին, սակայն չեն կարող այն բարձրաձայնել քանի-որ գոյություն ունեն պետական և քաղաքական շահեր, ճիշտ է չեն ընդունում ցեղասպանությունը, բայց հոգով ու սրտով իրենց եղբայր պետության՝ Հայասատանի կողքին են», – մեզ հետ զրույցում ասաց Սամվել Պետրոսյանը:

Ցեղասպանությանը նվիրված միջոցառումը շարունակվեց մշակույթի տան բակում, որտեղ «Ջավախք» ազգագրական երգի ու պարի համույթը ներկայացավ հայրենասիրական երգերով: Համույթի ղեկավար Ալիկ Քսպոյանը ողջունելով ներկաներին ասաց, որ այժմ չենք պահանջում ճանաչել՝ այլ պարտադրում ենք դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
13081638_955626481199287_1122542290_n
Սակայն ախալքալաքցինրը գիտակցում են, որ Վրաստանը ներկայիս իրավիճակում չի ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:

«Իմ կարծիքով մոտ ապագայում դրական արդյունք, այսինքն սպասելիքներ, որ Վրաստանը կհաստատի Հայոց ցեղասպանությունը՝ չունենք: Մենք՝ Վրաստանում ապրող հայերս, տարբեր կոչերով հանդես ենք եկել», – ասաց Շրջանային ժողովի պատգամավոր Ստեփան Հակոբյանը:

Այսօր ավարտվեցին ցեղասպանության վերաբերյալ միջոցառումները, իսկ հատուցում և ճանաչում պահանջող հայությունը կշարունակի պահանջել դատապարտում, ճանաչում ու հատուցում 101 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը:

Ջուլիետա Տոնականյան