Ապրիլի 23-ի երեկոյան Ախալքալաքում տեղի ունեցավ ջահերով երթ, նվիրված հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Երթն սկիզբ առավ Ախալքալաքի բերդից ժամը 19:00-ի սահմաններում: Մինչև երթի մեկնարկը բերդի տարածքում հնչեցին հայրենասիրական երգեր և ջահակիրները պարեցին քոչարի: Այնուհետև երթի մասնակիցները վառված ջահերով և ցեղասպանությունը դատապարտող կոչերով շարժվեցին դեպի Ախալքալաքի կենտրոն՝ հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ: Այնտեղ ելույթներով հանդես եկան մի շարք հասարակական գործիչներ։ Նրանք իրենց խոսքերում շեշտում էին. «Մենք հող չենք կորցրել՝ հայրենիք ենք կորցրել»: Ջահակիրները կոչ արեցին եղբայրական վրաց ժողովրդին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրանք մոմերով “101” պատկերեցին արձանի մոտ:

Այնուհետև երթի մասնակիցները շարժվեցին Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ մոմ վառեցին և աղոթեցին միլիոն ու կես սուրբ նահատակների հոգիների հանգստության համար։ Այնուհետև եկեղեցու բակում ազգային պարերով եզրափակվեց երթը:
13046155_955269651234970_2099185655_n

13059427_955269657901636_135865371_n

13081943_955269664568302_76494721_n (1)

13084225_955269647901637_1448287571_n

13059619_955269507901651_1896564777_n

13059746_955269511234984_1937168525_n

13059319_955269654568303_3491812_n

13090279_955269661234969_1947852532_n

Ջուլիետա Տոնականյան