Մայիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 217 407-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4 165 դեպք կա, այլ պատճառով՝ 1 029։

Ապաքինվել է ևս 635 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 201 107 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է՝ հասնելով 11 106 պացիենտի:

Այսպիսով` մայիսի 3-ին կատարվել է 3 343 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 996 955 թեստ է արվել: