Ապրիլի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 521 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1058 մարդ, մահացել է 18 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 304 272, այստեղից ապաքինվել է 287 029 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4043:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 11 226 փորձարկում, այդ թվում 3 463-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7 763-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 4.64% է, վերջին 14 օրվանը՝ 4.03%, վերջին 7 օրվանը՝ 4.51%:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 227 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3676 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 727 անձ: