Ախալցիխեի շրջանային դատարանը արդարացրել է քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանի սպանությունը թաքցնելու մեջ մեղադրվող երեք ամբաստանյալներին, որը կատարվել էր 2015 թվականի հուլիսի 26-ին Ախալքալաքում:
Ինչպես տեղեկանցնում է sknews.ge-ն, 2016 թվականի ապրիլի 7-ին Ախալցիխեի շրջանային դատարանը, որտեղ հետաքննվում էր քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանի սպանությունը թաքցնելու գործը: Դատարանը արդարացման որոշում կայացրեց և դատարանի դահլիճից ազատ արձակվեցին նախկին մեղադրյալներ` Արմեն Նալբանդյանը, Արմեն Կարապետյանն ու Արթուր Իգիթյանը:
Նիստերի դահլիճում ներկա էին սպանված Սարգիս Հակոբյանի և երիտասարդ մեղադրյալների հարազատները: Դատարանի որոշմանը չհամաձայնեցին ոչ սպանվածի հարազատները և ոչ էլ դատախազությունը:
Սարգիս Հակոբյանի հարազատները բողոքարկել են դատարանի որոշումը, նրանք գտնում են, որ դատարանը կաշառված էր:
«Դատավարությունը արդար չէր: Շատ գումար են վերցրել: Զոհվել է մարդ, և ոչ ոք չի պատժվում», – ասել է Սարգիս Հակոբյանի բարեկամը տեղեկատվական պորտալ` sknews.ge-ին:
Ըստ դատախազ Մամուկա Կոմոշվիլիի, դատախազությունը կբողոքարկի որոշումը վերաքննիչ դատարանում: Սակայն, փաստաբան Մայզեր Բաբլուանին վստահ է, որ դատարանը վճռել է արդար դատավճիռ և նույնիսկ այն բանից հետո, երբ բողոքարկեն բարձրագույն իրավասություններին որոշումը կմնա անփոփոխ: Նիստից հետո դատական կարգադրիչները, խուսափելու համար սպանվածի հարազատների արդարացվածների հետ բախումից, բացեցին պահեստային ելքը:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել հուլիսի 26-ին, Արագվա մայրուղու վրա, Խանդո խաչմերուկում (կամ Օրջա խաչմերուկում): Կրակողները սպասում էին Սարգիս Հակոբյանին փոքր անտառային գոտու մոտակայքում, մայրուղու մոտ: Երբ նա քշում էր Խանդոյի կողմից և դուրս եկավ Արագվա մայրուղու վրա, նրան կրակել են Կալաշնիկովի ինքնաձիգից: Մի քանի օր անց, ոստիկանությունը ձերբակալել էր Գանձա գյուղի բնակիչներ` Արմեն Նալբանդյանին, Արմեն Կարապետյանին և Արթուր Իգիթյանին մեղադրելով նրանց հանցագործության թաքցնելու մեջ:
Շուշան Շիրինյան