Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 197 873-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 760-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 22 դեպք է գրանցվել, 13-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3627 դեպք կա, այլ պատճառով՝ 932։
Ապաքինվել է ևս 712 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 177 601 է։ Փաստացի բուժվողների թիվը 15,713 է։
Ընդհանուր առմամբ, 880 290 թեստ է արվել, մեկ օրում` 3470: