Համաճարակային իրավիճակը վատթարանում է: Կարող է սկսվել համընդհանուր տարածում, սակայն մինչ այժմ մեզ մոտ կլաստերային տարածում է, – ԻնտերպրեսՆյուզին տված հարցազրույցում հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Ըստ նրա, եթե բնակչությունը հետևի կորոնավիրուսային կանոններին, ընդհարձակ սահմանափակումներ մտցնելու հավանականությունը կլինի ցածր:
«Վերջին 20 օրվա ընթացքում համաճարակային իրավիճակը երկրում աստիճանաբար վատթարանում է: Ամենօրյա դեպքերի թիվն աճում է, դրականության աստիճանը՝ այսինքն թեստի դրական արդյունքների քանակը, նույնպես հետզհետե աճում է… Այն փաստը, որ կլաստերներ են գոյացել Սամեգրելոյում, Շիդա Քարթլիում և Գուրիայում, դա վկայում է այդ մասին, և դա առաջին նշանն է, որ կարող է սկսվել համընդհանուր տարածում: Այնուամենայնիվ, մինչ այժմ մենք ունենք կլաստերային տարածում:
Առաջնահերթ, այսօր անհրաժեշտ է խստացնել վերահսկողությունը արդեն իսկ գոյություն ունեցող հանձնարարականների պահպանման նկատմամբ, և երկրորդ, մենք էլ ավելի պետք է հորդորենք բնակչությանը կատարել դրանք: Եթե մենք բարեխղճորեն կատարենք այդ հանձնարարականները, ապա մեծ սահմանափակումներ մտցնելու հավանականությունը ցածր կլինի», – ասել է Գամկղրելիձեն: