Ախալքալաքի մունիցիպալիտետի Մաջադիա գյուղը համարվում է բարեկեցիկ։ Այստեղ կա գազ, ջուր, գեղեցիկ տներ, թանկարժեք մեքենաներ, բայց չնայած դրան՝ կան տարրական խնդիրներ, որոնք առաջիկայում
նախատեսված չէ լուծել:

Արդեն փլուզվող, ասֆալտապատ ճանապարհի երկայնքով մեքենան շարժվում է դեպի Մաջադիա գյուղ: Այն գտնվում է Ախալքալաքից ոչ հեռու, բայց մայրուղու վրա մինչ դեպի այս գյուղ տանող ճանապարհը սկսվում է գյուղերին բնորոշ սովորական ճանապարհը՝ փոսերով և փոշոտ:

Majadia 1

Գյուղում վստահ են, որ այս ճանապարհին երբեք ասֆալտ չի լինի, քանի որ Մաջադիան գտնվում է առանձին, գյուղի ծայրամասից և դրա միջով այլ գյուղեր չեն գնում, իսկ միայն մեկ գյուղի բնակչության համար ասֆալտը թանկ հաճույք է:

Ընդհանուր, Մաջադիան համարվում է բարեկեցիկ գյուղ, կա և՛ ջուր, և՛ գազ, ինչը շատ գյուղերի համար համարվում է «ճոխություն»: Ընդհանուր առմամբ, տեղի բնակչության խնդիրների մեծ մասն անլուծելի է և տարեցտարի այդպես էլ չի լուծվում, օրինակ՝ ճանապարհը, մանկապարտեզի բացակայությունը և դաշտերը ոռոգելու հնարավորությունը:

«Մեր երիտասարդները զբաղմունք ունեն, սպորտով ենք զբաղվում, ֆուտբոլով, մարզադահլիճ կա, կարող ես կարատեով էլ զբաղվել, մարզիչը գյուղից: Իսկ աղջիկներն անելիք չունեն, դպրոց-տուն», – ասում են տեղացիները:

Majadia2

Ինչպես Ախալքալաքի մունիցիպալիտետի ցանկացած գյուղից, այնպես էլ այստեղից մարդիկ գնում են արտագնա աշխատանքի, զբաղվում գյուղատնտեսությամբ և նույն խնդիրներն ունեն գյուղմթերքի իրացման հետ կապված: Միակ բանը, որից դժգոհ են բնակիչները, այն է, որ դաշտերը ոռոգելու հնարավորություն չկա:

«Առաջ ոռոգման ջուր կար: Կուլիկամ գյուղից ջուր էր գալիս, ջրանցքներ կային, և այդ ջրանցքներով ջուր էր հոսում, բայց հիմա չկա, ջրանցքները փակ են: Ջուրն այլևս չի հոսում։ Իհարկե, ինչ-որ լուծում գոյություն ունի, սակայն չի լուծվում», – ասում է Մաջադիայի բնակիչներից մեկը:

Majadia4

Գյուղում մանկապարտեզ էլ չկա, բայց բնակիչներն ուզում են: Այս հարցի լուծումը կախված է դպրոցի տնօրինությունից և դեռ հարցականի տակ է: Դպրոցի շենքում նախադպրոցական կրթության համար տարածք տրամադրելու տարբերակ կար, սակայն նախկին տնօրենը դեմ էր դրան: Նոր տնօրենին այս հարցով դեռ չեն դիմել:

Majadia3

Ըստ Մաջադիա գյուղի լիազորի, Խորհրդային Միության փլուզումից հետո գյուղում ոռոգման հարցը խնդրահարույց է դարձել, ջրանցքները խցանված են, և այս և այլ հարցերի լուծման համար մեծ գումար է անհրաժեշտ: Դաշտերը ոռոգվում են անձրևաջրերով, բերքատվությունը կախված է հենց եղանակից: Գյուղացիները հույսը չեն դնում բնության վրա և մեկնում են խոպան:

«Ոռոգման հարցը կարող է լուծել պետությունը, դրա համար անհրաժեշտ է 1-2 միլիոն լարի: Խորհրդային Միության փլուզումից ի վեր Մադջադիան ոռոգման ջուր չունի: Սա չի կարող լուծվել ՕԳԾ-ի ֆինանսներով։ Իսկ ի՞նչ եք կարծում, պետությունն ունի 2 մլն. լարի, որ մեզ համար ոռոգման ջուր անցկացնի։ Ինչ վերաբերում է ճանապարհին, կլինի հաջորդ տարի, թե երկու տարի հետո, այս հարցը որոշում է մունիցիպալիտետը, Սակրեբուլոն: Ճանապարհի առումով դիմումը գրված է: Իրականում, բացատրություն կա: Որ սկսում են հեռավոր գյուղերից, դա միայն Մաջադիայի խնդիրը չէ, տեսեք բոլոր հարևան գյուղերում էլ ճանապարհներ չկան: Վերջում մեզ էլ կհասնի», – ասում է Հովհաննես Գրիգորյանը՝ Մաջադիա գյուղի լիազորը:

Մաջադիա գյուղի խնդիրներն այնքան են արմատավորվել, որ բնակչությունն արդեն հաշտվել է դրանց հետ և չի ակնկալում կամ չի պահանջում այդ խնդիրների լուծում:

Քրիստինե Մարաբյան