Հասարակություն 24 Մարտի, 2021 • Եղել է արդյո՞ք բեռնատարների վարորդների միջև ընդհարում Ռուսաստանի հետ սահմանին

Վրաստանի ՆԳՆ-ն չի հաստատում Ռուսաստանի հետ սահմանին բեռնատարների վարորդների ընդհարման մասին տեղեկությունը:

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ «Վերին Լարս» անցակետից իրենք ոչ մի հաղորդագրություն չեն ստացել բեռնատարների վարորդների միջեւ ծեծկռտուքի մասին:

«Վարորդների միջեւ ծեծկռտուքի կամ զոհերի մասին մենք ոչ մի հաղորդում չենք ստացել: Նման բան չկա», — հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Տեղեկությունը հերքում են նաև ՀՀ արտգործնախարարությունից, որտեղից ԶԼՄ-ներին հայտնել են, որ Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին ՀՀ քաղաքացի բեռնատարի վարորդի սպանության դեպք չի եղել:

Այն փաստը, որ իբր ռուս-վրացական սահմանին բեռնատարների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում մեկ մարդ է զոհվել, հաղորդել էր ռուսական «360» հեռուստաալիքը:

Ըստ այդ տեղեկությունների, միջադեպը, իբր, տեղի է ունեցել Վրաց-ռուսական սահմանային անցակետում, որտեղ ճանապարհի բացման սպասման ռեժիմի ընթացքում մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել:

Հեռուստաալիքի աղբյուրը պնդում է, որ բեռնատարի վարորդներից մեկը, ենթադրաբար, թուրքական ծագմամբ, սպանել է Հայաստանից մի վարորդի: Տեղեկատվության մեջ ասվում է նաև, որ «դեպքի վայր են մեկնել վրացի քննիչները»:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝