Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհին արգելվում է երթևեկությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:

Ձնահյուսի վտանգի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է երթևեկությունը: Երթևեկության արգելքը նշված ճանապարահին կգործի նվազագույնը մեկ օր: Պարեկային ոստիկանությունը հետևում է կարգի պահպանմանը:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին այսօրվա դրությամբ Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է, իսկ Կազբեգի-Վերին Լարս մաքսակետը միակ անցակետն է, որը ներկայումս գործում է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին: