Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը հոգևոր ծառայություն կիրականացնի Ջավախքում:

Այսօր՝ մարտի 19-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:

Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Վիրահայոց թեմում։ Ամենայն հավանականությամբ, նա կնշանակվի Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ:

Նշենք, որ 2020 թվականի հուլիսից Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը մնացել էր առանց հոգևոր առաջնորդի: