Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհին արգելվում է բեռնատարների տեղաշարժը: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:
Մասնավորապես, ձյան և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:
Երթևեկությունը Գուդաուրի (Պոստա) հատվածում թույլատրվում է առանց կանգառի: Պարեկային ոստիկանությունը հետևում է կարգի պահպանմանը:
Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին այսօրվա դրությամբ Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է, իսկ Կազբեգի-Վերին Լարս մաքսակետը միակ անցակետն է, որը ներկայումս գործում է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին: