Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհին արգելվում է բեռնատարների տեղաշարժը: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:

Մասնավորապես, ձյան և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է բեռնատարների տեղաշարժը, իսկ մնացած տրանպոստային միջոցների համար երթևեկությունն ազատ է:

Երթևեկությունը Գուդաուրի (Պոստա) հատվածում թույլատրվում է առանց կանգառի: Պարեկային ոստիկանությունը հետևում է կարգի պահպանմանը:

Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին այսօրվա դրությամբ Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է, իսկ Կազբեգի-Վերին Լարս մաքսակետը միակ անցակետն է, որը ներկայումս գործում է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին: