Վրաստանի իշխանությունների որոշմամբ` մարտի 1-ից, երկրում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով գործող եւս մի քանի սահմանափակումներ կչեղարկվեն:
Երկուշաբթի օրվանից.
1. Բացվում են թանգարաններն ու գրադարանները,
2. Աջարիայում սննդի օբյեկտներին թույլատրվում է հյուրերին սպասարկել փակ տարածքներում (բացի հանգստյան օրերից),
3. Թույլատրվում են անցկացնել համաժողովներ և թրեյնինգներ,
4. Վերսկսվում է մանկապարտեզների աշխատանքը,
5. Համալսարաններում և արհեստագործական ուսումնարաններում թույլատրվում է քննությունները հանձնել տեղում, ինչպես նաև տեղում անցկացնել կլինիկական, գործնական և լաբորատոր աշխատանքները:
Նախորդ չորեքշաբթի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանված գրեթե բոլոր սահմանափակումները վերացնելու փուլային ծրագիր:
Փետրվարի 25-ին երկրում վերսկսվել է լեռնադահուկային հանգստավայրերում հյուրանոցների և միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը: Բացի այդ, հանգստյան օրերին թույլատրվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Դեռ հայտնի չէ, թե երբ է վերացվելու «պարետային ժամը» (Վրաստանում գիշերը ժամը 21:00-ից մինչև 05:00-ն տեղաշարժն արգելվում է):
Աղբյուրը՝ Newsgeorgia