Վրաստանի կառավարությանն առընթեր գործող կորոնավիրուսի համակարգող խորհուրդը հաստատել է սահմանափակումների վերացման նոր ծրագիրը։ Համաձայն այդ ծրագրի՝ փակ տարածքներում գործող ռեստորանները կկարողանան աշխատել՝ բացառությամբ հանգստյան օրերի:
Բաթումիում ռեստորանները կսկսեն աշխատել մարտի 1-ից, իսկ ամբողջ Վրաստանում՝ մարտի 8-ից:
Ռեստորանները պետք է խստորեն հետևեն սահմանված կանոնակարգերին և չափանիշներին՝ ընդունված փակ տարածքների համար, որը խստորեն կվերահսկվի համապատասխան հաստատությունների կողմից:
Պետք է նշել, որ փետրվարի 15-ից իրենց աշխատանքը վերսկսել են բաց տարածքներում գործող ռեստորանները: Սակայն, ելնելով այն հանգամանքից, որ դրսում ձմեռ է, դա որևէ նշանակություն չի ունեցել: Բացի այդ, Ախալքալաքում բացօթյա ռեստորաններ չկան։