Փետրվարի 22-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 147 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 268 502 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է՝ 5 275 թեստավորում, որից 2 735-ը հակամարմինների թեստով, 2 539-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 607 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 262 244 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3 447:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.79%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.6%, վերջին 7 օրվանը՝ 2.6%:

Կարանտինում է գտնվում 318 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 1 713, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 207 մարդ: